Ընդհանուր տեղեկություններ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000 թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակների թվում են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:

ԹԻՀԿ-ը դեկտեմբերին նախատեսում է մշակել 2020 թթ. Ռազմավարությունը՝ ուրվագծելու Կազմակերպության առաջիկա 5 տարիների (2016-2020 թ.թ) առաջնահերթությունները և ռազմավարական նպատակները, ինպես նաև մշակելու մեխանիզմներ այն մոնիթորինգ անելու ուղղությամբ:

Խորհրդատվական ծառայության նպատակը

Աջակցել 2015-2020 թթ. ԹԻՀԿ ռազմավարության և դրա մոնիթորինգի մեխանիզմների մշակմանը:

Աշխատանքի ծավալը

Խորհրդատուից ակնկալվում է իրականացնել հետևյալ առաջադրանքները.

1. Մշակել ռազմավարական պլանավորման մասնակցային մեթոդաբանություն՝ հիմք ընդունելով կազմակերպության կարիքները և կանոնակարգերը;

2. Իրականացնել ռազմավարական պլանավորման սեսսիայի ֆասիլիտացիա;

3. Աջակցել ռազմավարական պլանի վեջնական մշակման աշխատանքներին:

Ակնկալվող արդյունքները

  • Ռազմավարական մասնակցային պլանավորման մեթոդաբանություն;
  • Ռազմավարական պլանի վերջնական տարբերակ:

Ժամկետներ

Ակնկալվում է, որ ծառայությունների մատուցման իրականացումը կսկվի 2015թ. դեկտեմբեր ամսին:

Տեխնիկական գնահատում

Թեկնածուի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • Նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձ (40%);
  • Կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ -20%;
  • Ծառայության արժեք (40%):

Դիմելու ընթացակարգը՝

Հետաքրքրված անհատները կամ կազմակերպությունները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  1. Հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը, կազմակերպության դեպքում նաև՝ կազմակերպության նկարագիրը;
  2. Խորհրդատու(ներ)ի ինքնակենսագրական;
  3. Խորհրդատուի օրական/ժամային դրույք և խորհրդատվության մատուցման օրերի/ժամերի ակնկալվող քանակ՝ ներկայացված ըստ պլանավորված առաջադրնանքերի;
  4. Կազմակերպությունների ցանկ, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ;
  5. Երկու երաշխավորող անձանց կոնտակտներ:

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը ուղարկել անգլերենով կամ հայերենով [email protected] էլեկտրոնային հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Ռազմավարական պլանավորման խորհրդատվական ծառայություններ» մինչ 2015 թ. դեկտեմբերի 20-ը ներառյալ: