Ազատություն ռադիոկայանի հաղորդմամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն ունի ընտրատեղամասերի ցուցակ, որտեղ ենթադրում են, որ ընտրությունները խնդրահարույց են լինելու, բայց կազմակերպության անդամ Սոնա Այվազյանի խոսքով, այնուամենայնիվ, ներկայացուցիչներ փորձելու են ունենալ բոլոր տարածքներում: «Կեղծ դիտորդներ կան», - պնդում է Այվազյանն ու պարզաբանում․ - «Իրենք քանակություն ապահովելով, պարզապես ցույց տալով, որ այդքան շատ դիտորդ ունեն՝ նրանք որևէ էական բան չեն բացահայտում, այսինքն՝ չեն ուզում երևի բացահայտեն, որովհետև նրանց առաքելությունը ոչ թե դիտորդությունն է: Նրանց առաքելությունը հենց կոծկելն է տեղ գտած խախտումները, կամ լեգիտիմացնելը այդ խախտումների: Դրա համար շատ կարևոր է, որ դիտորդական առաքելությունները նախ լինեն իրական կազմակերպություններ և ոչ թե կապված լինեն, փոխկապակցված լինեն պետական կառույցների և նրանց ներկայացուցիչների հետ, և նորմալ դիտորդություն իրականացնեն»:

Տես Ազատություն ռադիոկայանի նյութը