Հունիսի 5-ին` Շրջակա միջավայրի համաշխարհային օրը ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ անց է կացրել մամուլի ասուլիս` ներկայացնելու երկրի բնապահպանական իրավիճակի և դրա զարգացման միտումների վերաբերյալ իրենց կարծիքը: 35 հասարակական կազմակերպություններից բաղկացած Էկոլոգիական հասարակական դաշինքը կոչ է արել իշխանություններին և հանրությանը լուրջ ուշադրություն դարձնել բացասական երևույթների վրա և կանգնեցնել ավերիչ միտումները, քանի դեռ ողջ երկիրը չի վերածվել ամբողջական «բնապահպանական աղետի գոտու»:

Հայաստանում չի իրականացվում պատշաճ բնապահպանական քաղաքականություն, ավելին` բնապահպանական հիմնախնդիրներն ավելանում են: Բնապահպանական արդիական խնդիրների թվում մատնանշվել է Սևանա լճի հիմնահարցը, շարունակվող անտառապահատումներն ու երկրի անտառածածկ տարածքների կրճատումը։ Անտառահատումը բացասաբար է անդրադառնում կլիմայի և ջրային ռեժիմի վրա, ինչը հանգեցնում է հողի դեգրադացմանը և կենսաբազմազանության կրճատմանը: