«Մեդիա կենտրոնը» դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, հյուրընկալել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանին, ով ներկայացրել է ամփոփ վերլուծություն 8:00-11:00-ը ընկած ժամանակահատվածում քաղաքացիների մասնակցության ակտիվության վերաբերյալ: Այդ ժամանակահատվածում ԿԸՀ տվյալներով 7-ից 8% մասնակցություն է գրանցվել: Ծրագիրը հնարավորություն է տալիս ներկայացնելու որոշակի խրոնոմետրաժ, թե ընտրացուցակներում գրանցվելը ինչ արագությամբ է լինում, երբ է ավելի ակտիվ, երբ ավելի պասիվ եղել ընտրողների գրանցումը և արդյոք այդ ակտիվությունը օբյեկտիվ է: Երևում են ռիսկային տեղամասերը, այն տեղամասերը, որտեղ լցոնում է եղել: