Գլխավոր էջ Նորություններ Հանրաքվեի դիտորդական առաքելության միջանկյալ հաշվետվություն
Նորություններ
2015 Դեկ
6

Հանրաքվեի դիտորդական առաքելության միջանկյալ հաշվետվություն

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ս.թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի քվեարկության գործընթացի դիտարկումն իրականացնելիս 07.00-16.00 ընթացքում հայտնաբերել են հետևյալ ընտրախախտումները.

Ընտրատեղամասի բացման գործընթացում արձանագրված 88 խախտում` ներառյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունների կարգի խախտումներ, քվեարկության պարագաների հետ կապված խնդիրներ, քարոզչական նյութերի առկայություն տեղամասում, ընտրատեղամասի սխալ կահավորում:

Գրանցվել է քվեարկության ընթացի շուրջ 400 ընտրախախտում, ներառյալ`

Հանձնաժողովի անդամների՝ ըստ վիճակահանության 2-ժամյա պարբերականությամբ գործառույթների հերթափոխի խախտում կամ տևական բացակայություն տեղամասից` 18 դեպք
Քվեարկության պարագաների դուրս բերում ընտրատեղամասից` 3 դեպք
Քվեաթերթիկի դուրս հանում տեղամասից կամ ներս բերում` 4 դեպք
Ընտրակաշառքի բաժանում / խոստումներ` 5 դեպք
Քվեատուփի լցոնում` 9 դեպք
Հայհոյանք / ճնշում / ահաբեկում / սպառնալիք / ֆիզիկական բռնություն որևէ մեկի նկատմամբ` 25 դեպք
Բազմակի (ուրիշի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձ` 39 դեպք
Ընտրողին օգնելու կարգի խախտում` 21 դեպք
Քվեարկության գաղտնիության խախտում` 39 դեպք
Ակնհայտ քարոզչություն կամ հակաքարոզչություն տեղամասում կամ հարակից տարածքում` 16 դեպք
Ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս` 40 դեպք
Ընտրողների խմբերի փոխադրում դեպի տեղամաս կամ տեղամասից տեղամաս`19 դեպք
Մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասից 50 մետր շառավղով` 37 դեպք
Ավելի քան15 ընտրողի միաժամանակյա ներկայություն տեղամասում` 52 դեպք
Կողմնակի` վկայական չունեցող անձանց և/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում` 36 դեպք
Ընտրացուցակի դիտարկման խոչընդոտների հետ կապված խնդիրներ` 22 դեպք

Քվեարկության օրվա սկզբից մինչ 16.00-ն «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կազմում գործող դիտորդները և լրագրողները գտնվել են մշտական ճնշման տակ, գրանցվել են բռնության, ահաբեկման և կաշառք առաջարկելու փորձեր, հետևողականորեն սահմանափակվել են դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների, վստահված անձանց և հանձնաժողովի անդամների իրավունքները. արձանագրվել է նման շուրջ 82 դեպք:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներն ու լրագրողները, հակառակ գործադրվող ճնշումներին, շարունակում են հետևել ընտրությունների ընթացքին և ներկա կգտնվեն նաև ձայների հաշվարկին: Դեկտեմբերի 7-ին` 11.00-ին Մեդիա կենտրոնում կկայանա նախաձեռնության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը` ընտրությունների ընթացքի վերաբերյալ:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն

2015թ. սահմանադրական հանրաքվեի վերահսկողությանը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում մասնակցել են հետևյալ կազմակերպությունները.

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Իրավունքի Եվրոպա միավորում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Լոգոս» ՀԿ, «Տարածաշրջանային զարգացման և հետազոտությունների կենտրոն»,«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ, «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն», «Լոռեցիների միավորում» ՀԿ, «Սոսե» ՀԿ, «Մարտունու կանանց խորհուրդ» ՀԿ, «Ժողովրդավար Արարատ» ՀԿ, Իջևանի ինֆոտուն, Կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, Վանաձոր, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ, «Սոցիոսկոպ» ՀԿ: