Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը գործարկել են Hanraqve.com կայքը, որտեղ հնարավոր է մուտքագրել սեփական կամ հարազատ-բարեկամների տվյալները և հաստատել կամ չհաստատել մասնակցությունն ընտրությանը: Նախաձեռնության նպատակն է կանխել հնարավոր ընտրակեղծիքները: