Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հրավիրում է հյուրանոցային ծառայության ձեռք բերման բաց մրցույթ: Գնումն իրականացվում է «Աջակցություն «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությանը» (Ֆինանսավորող՝ Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամ) ծրագրի շրջանակում: Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև գնումների առանձնահատուկ պայմանները նշված են մրցույթի հայտարարությունում (տես ստորև)։ Հրավերին մասնակցելու համար լրացրեք կից գնառաջարկը և ուղարկեք Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գրասենյակ մինչև ս.թ. դեկտեմբերի 3-ը ժամը 19:00-ը: