Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտը (International IDEA) սույն անիմացիոն տեսանյութերով նպաստում է քաղաքացիական կրթությանը՝ աջակցելով սահմանադրության ստեղծման գործընթացներին: Տեսանյութերի հայերեն տարբերակները պատրաստվել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) նախաձեռնությամբ: Դրանք հանրամատչելի բացատրում են սահմանադրականության և սահմանադրության մշակման հիմնական գաղափարները՝ օգնելով քաղաքացիներին հասկանալ ինչ է սահմանադրությունը, ինչու է այն մեզ հարկավոր, ինչպես է մշակվում սահմանադրությունը, ինչպես է այն առնչվում մեր կյանքին և ինչու է կարևոր:

Անիմացիոն տեսանյութերը տես ԹԻՀԿ կայքի տեսահոլովակներ բաժնում:

Ի՞նչ է Սահմանադրությունը
Ինչպե՞ս են մշակվում սահմանադրությունները
Ինչու՞ է Սահմանադրությունը կարևոր