Ս.թ. նոյեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընտրացուցակներում թվային տվյալների վերաբերյալ ԹԻՀԿ անցկացված ուսումնասիրության արդյունքները: Ասուլիսի ընթացքում բանախոսը գործարկելով ծրագիրը` ի ցույց է դրել մի քանի հետաքրքիր տվյալներ` կապված ինչպես ընտրողների տարիքային խմբերի, անուն, ազգանուն, հայրանունների կրկնությունների, անհասցե ընտրողների և մեկ հասցեում մի քանի տասնյակ բնակիչներ ունեցող բնակարանների հետ: Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել՝ կետ առ կետ անդրադառնալով Վարուժան Հոկտանյանի կողմից ներկայացված տվյալներին:

Տես ՀՀ ոստիկանության պարզաբանումը: