Ինչպես Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունների, այդպես էլ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության շրջանում ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը բարձրաձայնում են իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի օգտագործման դրսևորումների մասին: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը պատրաստել է 2015թ. հոկտեմբերի 10-31-ը ընդգրկող ժամանակահատվածը ներկայացնող ամփոփագիր, որտեղ արձանագրված են իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի օգտագործման ակնհայտ և հնարավոր դրսևորումները: Այդ կապակցությամբ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչներ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը և հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը Մեդիա կենտրոնում ներկայացրել են ամփոփագրում տեղ գտած դրսևորումները, ինչպես նաև վարչական ռեսուրսի օգտագործման հնարավորության շուրջ իրենց մտահոգությունները:

Տես Մեդիա Կենտրոնի մամուլի հաղորդագրությունը: