Նույնականացման քարտով «կրկնաքվեարկության հնարավորություն կա»
«Ազատության» հետ զրույցում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ նույնականացման քարտերով քվեարկության մասնակցելու դեպքում մտահոգություն կա, որ «կառաջանա կրկնաքվեարկության հնարավորություն»։ «Մարդիկ ունեն սովորական անձնագրեր, դրան ավելանում է, եթե օրենքի նախագիծն անցնի, նաև նույնականացման քարտերը, իսկ նույնականացման քարտով քվեարկության գնալիս նրա վրա դրոշմակնիք չի դրվելու, դեռ կարգավորումներ չկան որպես այդպիսին, իսկ անձնագրում դրվում էր դրոշմակնիք, որը հաստատում էր տվյալ ընտրությանը կամ այս հանրաքվեին մարդու մասնակցության մասին։ Այս դրոշմակնիքի բացակայությունը հնարավորություն կտա, որ մարդը մեկ անգամ քվեարկի նույնականացման քարտով, մեկ անգամ քվեարկությանը մասնակցի անձնագրի միջոցով»։ Սակայն, չմասնակցելու դեպքում էլ ընտրողների մի մեծ զանգված ուղղակի կզրկվի քվեարկելու իր իրավունքից։
ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 23-ին դրական եզրակացություն է տվել նույնականացման քարտով քվեարկություն նախատեսող օրինագծին։ Ընդ որում, ըստ օրինագծի, նույնականացման քարտ ստացած ավելի քան կես միլիոն քաղաքացու քվեարկության մասին վկայող որևէ դրոշմանիք չի դրվելու:
Տես նյութը «Ազատությունում»: