Ս. թ. ապրիլի 30-ին ԹԻՀԿ-ը Հայաստանի բնապահպանների և քաղաքացիական հասարակության այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ մասնակցել է ՀՀ Ազգային Ժողովի շենքի առջև կազմակերպված ակցիային` այնտեղ ընթացող Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ` բողոքելով «Էյ Սի Փի» ընկերության կողմից Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ: «Ոչ կոռուպցիային» գրությամբ շապիկներով և պաստառներով ցուցարարները պահանջել են դադարեցնել հանքավայրի շահագործումը և անկախ փորձաքննություն անցկացնել` ներառելով միջազգային փորձագետների:

ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նրանց պահանջները փոխանցեց ՀՀ կառավարությանը: Ակցիայի մասնակիցներին մոտեցան բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և «Էյ Սի Փի» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը և պատասխանեցին բնապահպանների հարցերին: