«Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդումն անդրադարձել է Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությանը պետգնումներին ու աճուրդներին: Արտակ Մանուկյանը փորձագիտական կարծիք է հայտնել պետական գնումների միցույթում կոռուպցիոն ռիսկերի և դրանց նվազեցման հնարավորության մասին: Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններից հետո պաշտոնյան ու նրան փոխկապակցված անձինք որոշ դեպքերում հնարավորություն են ստացել մասնակցելու, ասենք հողերի աճուրդներին: Պաշտոնյաներին պատկանող ձեռնարկությունները սկսել են ակտիվորեն մասնակցել նաև պետգնումներին:

Պաշտոնյաներն իրենց բիզնեսն ուրիշների անունով գրանցելու անհրաժեշտություն այլևս չունեն: Հրապարակային սակարկություններին երբեմն կարող են մասնակցել պետական, տարածքային կառավարման ու ՏԻՄ պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց ընկերությունները: Հետաքրքրականը պաշտոնյաներին պատկանող ընկերությունների հաղթելը չէ: Ինչպե՞ս է ստացվում, որ դրանք միշտ ներկայացնում են նվազագույն գին: Ինչո՞ւ են միշտ շահեկան դիրքում հայտնվում: