Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ ԱՄՆ դեսպանի մտահոգությունը լեգիտիմ է. Transparency Int’l
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին, որն արժանացել է լայն արձագանքի: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի մտահոգությունը՝ կապված Հայաստանում առկա կոռուպցիային միջամտություն է ՀՀ ներքին գործերին: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Վահրամ Բաղդասարյանի կարծիքին, մասնավորապես դեսպանի՝ եթե չլուծվի կոռուպցիայի խնդիրը, լուրջ խնդիրներ կլինեն նաև ներդրումների ոլորտում ասածի առնչությամբ, նշել է. «Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ ԱՄՆ դեսպանի մտահոգությունը լեգիտիմ է»: Դիվանագիտական առաքելության ֆունկցիաների մեջ մտնում է ներդրումային այնպիսի մթնոլորտին նպաստելը, որը կօգնի երկրների միջև առևտրա-տնտեսական լուրջ հարաբերությունների հաստատմանը:
Մեր ներդրումների դինամիկան՝ ներդրումների նվազումը, ցույց է տալիս, որ կոռուպցիան լուրջ ազդեցություն է թողնում ներդրումային միջավայրի վրա: Շատ օֆշորային ընկերությունների ներդրումով երկրում իրական ներդրումները չեն աճում: Ներդրումների անբավարար լինելու պատճառներից մեկը կոռուպցիայի բարձր մակարդակն է: Երբ օգնությունը տրամադրվում է, պետք է զգուշացնել, որ այն չփոշիանա: ՀՀ կառավարությունը պետք է լուրջ հետևություն անի դեսպանի ասածներից: Սա ինչ որ տեղ նախազգուշացում է. եթե կոռուպցիան կա, ներդրողները չեն գա:

