Ս. թ. մարտի 19-ին Գյումրիում մեկնարկել է Հայաստանի միակ` ԳԱԼԱ անկախ հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու դրամահավաք-մարաթոնը` առանց պատշաճ հիմքերի Հայաստանի հարկային մարմինների սահմանած մոտ 27 միլիոն դրամ տույժուտուգանքը վճարելու նպատակով: Մի քանի օրից հրկիզվել և վնասվել է Խոսքի ազատության և ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբի համակարգող և Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի տրամադրության տակ գտնվող ավտոմեքենան:

Դեպքը պատահել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրելուց մի քանի ժամ հետո, երբ վերջինս գյումրեցիներին հորդորել է չաջակցել ԳԱԼԱ հեռուստաընկերությանը: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը միացել է մի շարք ՀԿ-ների հայտարարությանը` դատապարտելով նման ապօրինի արարքը:

Մանրամասների համար տես` Հայտարարություն