Ս.թ. հուլիսի 23-ին Հ3 Հեռուստաընկերության «Իրական հայացք» հաղորդման հյուրն էր Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Հաղորդումը նվիրված էր Սահմանադրական փոփոխությունների նախագծին, որն արմատական փոփոխություն կբերի կառավարման համակարգում` կիսանախագահականից անցնելով խորհրդարանական համակարգի: Նա անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորվածությանը, ներկայացված նախագծում պարունակող վտանգներին և թերություններին՝ վերլուծելով թե ինչ կտան փոփոխությունները: Ըստ Տիգրանյանի՝ ՀՀ քաղաքացին ցավոք գուցե չշահի այս փոփոխությունների արդյունքում: