Վերջին շրջանում դադարեցվել են որոշ միջազգային ավիաուղիների կողմից չվերթները դեպի Հայաստան: Հայաստանի ավիացիայի ոլորտից հեռանալու մասին հայտարարել էին, օրինակ՝ Չեխական ավիաուղիներն ու լեհական «LOT» ավիաընկերությունը: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը Lragir.am-ի հետ զրույցում նշել է, որ այսօր Հայաստանից դեպի Եվրոպա ավիատոմսերի գները միջինում 150 եվրոյի չափով թանկ են Վրաստանից դեպի Եվրոպա կատարվող չվերթների ավիատոմսերի գներից: Փորձագետի կարծիքով՝ «բաց երկնքի» քաղաքականությունը Հայաստանում իրականություն չի դառնում, քանի որ թեև մեր օրենսդրությունում ներդրվել է եվրոպական լավագույն փորձը, աշխատանքը կատարող ինստիտուտներն ամենևին էլ չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին: «Դրա համար նման օրենքներն ավելի վատացնում են վիճակը: Բաց երկնքի քաղաքականությունը որպես քաղաքականություն լավն է, բայց որպեսզի աշխատի, պետք է գործ անես, եթե միայն օրենք ես գրում, քո ինստիտուտները չեն զարգանա»:

Տես հոդվածը Lragir.am-ում: