«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը և քաղաքացիական հասարակության հակակոռուպցիոն կոալիցիան Բալիի միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանսում ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ երկրների ցուցանիշները գնահատելու հարցում անհամաձայնությունը դիտարկել են որպես հետընթաց: Դա նշանակում է, որ կոնվենցիայի վերաբերյալ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն 2009թ. վերջին կայանալիք հաջորդ կոնֆերանսի ընթացքում` փաստաթուղթն ընդունելուց 6 տարի հետո միայն:

Չնայած մեկշաբաթյա բանակցություններին, Բալիի կոնֆերանսի արդյունքում չկատարեց ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիայի անդամ երկրների Հորդանանում կայացած առաջին կոնֆերանսի խոստումը` վերահսկման մեխանիզմը ճանաչել հույժ կարևոր և կենսականորեն անհրաժեշտ: Ուստիև էական է, որ ՄԱԿ-ը և պետությունները ձեռնամուխ լինեն շարունակական ծրագրի իրականացմանը մինչև հաջորդ կոնֆերանսն ընկած ժամանակահատվածում, որպեսզի ոչ մի հնարավորություն բաց չթողնվի:

Անգլերեն լեզվով մանրամասների համար այցելեք Transparency International