Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Երիտասարդ առաջնորդների դպրոցի աջակցությամբ հայտարարում է «Կոռուպցիայի դեմ պայքարը և երիտասարդությունը» ամառային դպրոցի ընդունելություն: Դասընթացը տեղի կունենա հունիսի 26-ին (17.00 – 20.00) և 27-ին (10.00 – 18.00)՝Երևանում: Դասընթացին ԹԻՀԿ փորձագետների կողմից կներկայացվեն հետևյալ թեմաները:

  • Ինչ է կոռուպցիան
  • Կոռուպցիայի տեսակներ, պատճառներ և հետևանքներ
  • Կոռուպցիայի վերաբերյալ ուսումնասիրություններ
  • Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական բաղադրիչներ
  • Կոռուպցիան և դրա դեմ պայքարը Հայաստանում
  • Հակակոռուպցիոն ռազմավարություններ
  • Հակակոռուպցիոն մարմիններ
  • Միջազգային պարտավորություններ
  • Շահերի բախման կարգավորում

Դասընթացը հագեցած է լինելու գործնական ու ինտերկատիվ վարժություններով:
Թեև դիմելու վերջնաժամկետը հունիսի 22-ն է, սակայն առաջին 40 դիմորդները կունենան առավելություն:
Դիմելու համար լրացրեք հետևյալ առցանց ձևը: