Գլխավոր էջ Նորություններ Եվս մեկ «սպանդ»
Նորություններ
2006 Մայ
5

Եվս մեկ «սպանդ»

Եվս մեկ «սպանդ»

Ս.թ. ապրիլի 5-ին «ՏԶԿ/ ԹԻ - Հայաստան» ՀԿ ստացել է ահազանգ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրինության ներքո գտնվող կանաչ տարածքում իրականացվող ապօրինի ծառահատումների կապակցությամբ: byurakan.jpg

Ստացված տեղեկությունների համաձայն աստղադիտարանի տնօրինությունը նշված տարածքում էտումներ կազմակերպելու անհրաժեշտություն է տեսել — «էտման արշավ» իրականացնելու պատասխանատու գործը հանձնարարել է տեղի բնակիչներին: Մարտի վերջին հատված ծառերի միայն 23-ը եղել են երիտասարդ կաղնիներ, իսկ մյուս ծառերը, մասնագետների կարծիքով, էտվել են ոչ պրոֆեսիոնալ կերպով և դրանք այլևս չեն վերականգնվի:

«ՏԶԿ/ ԹԻ - Հայաստան» ՀԿ-ն տվյալ միջադեպի մասին ահազան?ել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչություն և ՀՀ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն: Բնապահպանական պետական տեսչության կողմից ստացված պատասխանում նշվել է, որ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տարածքում ապօրինի ծառահատումներին առնչվող նյութերն ուղարկվել են Արագածոտնի մարզի դատախազություն:

Աստղադիտարանի գիտական խորհրդի հերթական նիստի ընթացքում տնօրինությունը քննարկել է ոչ թե կատարված անօրինական գործունեության հետևանքները և պատասխանատվության հարցը, այլ այն, թե ով է ահազանգել և աղմուկ բարձրացրել համապատասխան մարմիններում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ահազանգող անձինք կարող են ենթարկվել հատապնդումների: