Ծրագրի ժամկետներ` 2019 թ. նոյեմբերի 1-դեկտեմբերի 30
Աշխատաժամանակ` ճկուն, առավելագույնը 10-20 ժամ՝ շաբաթական
Վայրը` Սարյան 12, Երևան, Հայաստան
Կամավորական ծրագրի նկարագրություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), կարևորելով երիտասարդների դերը կոռուպցիայի դեմ պայքարում, մեկնարկում է կամավորական/փորձնակության երկամսյա ծրագիր, որի նպատակն է տրամադրել երիտասարդներին գիտելիքներ և գործիքակազմ հանրային կառավարման ոլորտի, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման վերաբերյալ: Երկամսյա ծրագիրը բաղկացած է երկու փուլից՝
- Առաջին փուլ՝ կարճատև դասախոսություններ/պարապմունքներ, ինչի արդյունքում երիտասարդները կստանան տեսական գիտելիքներ և պրակտիկ հմտություններ հանրային կառավարման, օրենսդրության, իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերի վեր հանման վերաբերյալ;
- Երկրորդ փուլ՝ պրակտիկ աշխատանքներ, որի ընթացքում երիտասարդները ձեռք բերված գիտելիքները կկիրառեն հանրային կառավարման ոլորտի օրենսդրական դաշտի, իրավական ակտերի նախագծերի և իրավակիրառ պրակտիկայի վերլուծության համար։ Այս փուլը նախատեսված է իրականացնել մենթորի ուղղորդմամբ։
Ծրագիրը նախատեսված է իրավաբանական ֆակուլտետների բակալավրի աստիճանի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողների, ինչպես նաև նորավարտ իրավաբանների համար, ովքեր հետաքրքրված են օրենսդրության կատարելագործման, հանրային կառավարման ոլորտներում և կոռուպցիայի դեմ պայքարում իրենց ներդրումն ունենալու մեջ։
Կամավորի պրակտիկ աշխատանքի նկարագիր
- Սահմանված ոլորտներում իրավական ակտերի և դրանց նախագծերի վերլուծություն՝ կոռուպցիոն ռիսկերի վերհանման և դրանց չեզոքացմանն ուղղված առաջարկների մշակման նպատակով
- Առաջարկությունների մշակում և տեղադրում https://www.e-draft.am էլեկտրոնային հարթակում
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
- Իրավաբանական ֆակուլտետի բարձր կուրսի ուսանողներ և շրջանավարտներ
- Հետազոտական կարողություններ և գրավոր հմտություններ
- ՏՏ հմտություններ, այդ թվում` https://www.e-draft.am հարթակից օգտվելու հմտւթյուններ (ցանկալի)
- Հայերենի և անգլերենի (ցանկալի) իմացություն
Լրացուցիչ կոմպետենցիաներ
- Սկզբունքայնություն և նվիրվածություն կազմակերպության արժեքներին
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ
- Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն
- Բազմազան թեմաների մեջ խորանալու կարողություն և արագ կողմնորոշվելու ունակություն
Ինչպես դիմել
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերենով կամ անգլերենով [email protected] հասցեին մինչև ս.թ. նոյեմբերի 3-ը ներառյալ՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ Կամավորական ծրագիր:
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ կապ հաստատվի՝ հարցազրույցին հրավիրելու նպատակով:
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ․։ 2001 թ. հոկտեմբերին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հավատարմագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն շարժման քարտուղարության կողմից՝ ներկայացնելու շարժումը Հայաստանում: Աշխարհի ավելի քան 100 ազգային ներկայացուցչությունների և Բեռլինում գործող միջազգային քարտուղարության միջոցով ԹԻ-ն աջակցում է կոռուպցիայի դեմ պայքարին բազմաթիվ շահագրգիռ կողմերի՝ կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության հետ համագործակցելով: Այս գլոբալ առաքելության լույսի ներքո՝ ԹԻՀԿ-ի գլխավոր նպատակն է կոռուպցիան նվազեցնելու միջոցով նպաստել ժողովրդավարական կառավարմանը Հայաստանում այնպիսի հիմնարար արժեքներին համահունչ, ինչպիսիք են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, խիզախությունը, արդարությունն ու ժողովրդավարությունը
Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլական՝ «Ձևավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի», որն ընկած է կազմակերպության 2016-2020թթ. ռազմավարության հիմքում: