Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը փնտրում է մեդիա մոնիտորներ, ովքեր կմիանան կազմակերպության թիմին և կնպաստեն տեղեկատվական միջավայրում ապատեղեկատվության, մանիպուլյացիաների և արտաքին ազդեցությունների բացահայտմանն ու վերլուծությանը հետևյալ ուղղություններով՝

  1. Ապատեղեկատվության և մանիպուլյացիայի մոնիտորինգ
  2. Նարատիվների ուսումնասիրության մոնիտորինգ
  3. Օտարերկրյա և արտաքին ազդեցության մոնիտորինգ

Մեդիա մոնիտորները ծառայությունները պետք է իրականացնեն թվային մոնիտորինգային և արհեստական բանականությամբ (ԱԲ-ով) օժտված գործիքազմի (Pikasa, LetsData և այլն) և Google-ի խորացված որոնման համակարգի միջոցով՝ որոնողական օպերատորների կիրառմամբ։ Մինչ ծառայության մեկնարկը և ծառայության ընթացքում մոնիտորները վերապատրաստում կանցնեն վերը նշված գործքիների կիրառման համար։

Ծառայության ընդհանուր նկարագրություն

  • Facebook, Instagram, Telegram, YouTube, TikTok հարթակների և մշտադիտարկում
  • Google-ի խորացված որոնման իրականացում՝ որոնողական օպերատորների կիրառմամբ
  • Քաղաքական և հանրային դերակատարների, ինչպես նաև լսարան ունեցող աղբյուրների հավաքագրում և դասակարգում
  • Ամենօրյա տվյալների հավաքագրում և կոդավորում համապատասխան գործիքի միջոցով
  • Կոդավորված տվյալների հիման վրա հակիրճ վերլուծական ամփոփումների պատրաստում
  • Ամսական արդյունքների ամփոփում և վերլուծություն
  • Համագործակցություն մոնիտորների, մոնիտորինգի համակարգողի և այլ թիմերի հետ
  • Թիմային հանդիպումներին մասնակցություն (երկշաբաթյա կտրվածքով)

1․ Ապատեղեկատվության և մանիպուլյացիայի գծով մեդիա մոնիտոր

  • Սոցիալական մեդիայում և առցանց լրատվամիջոցներում ապատեղեկատվական և մանիպուլյացիոն բովանդակության բացահայտում, փաստագրում և դասակարգում
  • Մանիպուլյացիայի տիպաբանությունների նույնականացում (կեղծ փաստեր, մոլորեցնող վերնագրեր, խեղաթյուրված համատեքստ և այլն)
  • Ատելության խոսքի, վարչական ռեսուրսների չարաշահման և քաղաքական ֆինանսավորմանն առնչվող դեպքերի խաչաձև արձանագրում

2․ Նարատիվների ուսումնասիրության գծով մեդիա մոնիտոր

  • Սոցիալական մեդիայում և առցանց հարթակներում շրջանառվող քաղաքական և հասարակական նարատիվների բացահայտում և քարտեզագրում
  • Նարատիվների թեմատիկ ուղղությունների, տարածման աղբյուրների և ուժեղացման մակարդակի վերլուծություն
  • Նարատիվների կապի ուսումնասիրություն ատելության խոսքի, վարչական ռեսուրսների չարաշահման և քաղաքական ֆինանսավորման թեմաների հետ

3․ Օտարերկրյա և արտաքին ազդեցության գծով մեդիա մոնիտոր

  • Սոցիալական մեդիայում արտաքին տեղեկատվական ազդեցության հնարավոր դրսևորումների բացահայտում և փաստագրում
  • Կասկածելի վարքագծային և մեդիա-տեխնիկական ցուցիչների դիտարկում (անանուն աղբյուրներ, համակարգված տարածում, անոմալիաներ)
  • Արտաքին ազդեցության նարատիվների և ուղերձների կապի ուսումնասիրություն ներքին քաղաքական գործընթացների հետ
  • Ատելության խոսքի, վարչական ռեսուրսների չարաշահման և քաղաքական ֆինանսավորման հետ կապված խաչաձև դեպքերի արձանագրում

Ծառայության մատուցման ժամկետներ

Ակնկալվում է ծառայությունը մատուցել հունվար–մարտ ժամանակահատվածում (երկարաձգման հնարավորությամբ)՝ ամենօրյա ներգրավմամբ՝ օրական միջինում 2–3 ժամ, կախված տեղեկատվական միջավայրի զարգացումներից։

Թեկնածուին ներկայացվող պահանջներ

  • Բարձրագույն կամ ընթացիկ կրթություն լրագրության, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, հանրային քաղաքականության կամ հարակից ոլորտներում
  • Սոցիալական մեդիայի և առցանց լրատվամիջոցների լավ իմացություն
  • Մոնիտորինգային և ԱԲ-ով օժտված գործիքազմի (Pikasa, LetsData և այլն) և Google-ի խորացված որոնման համակարգի տիրապետում (ցանկալի)
  • Փաստերի ստուգման (fact-checking) կարողություններ (ցանկալի)
  • Վերլուծական մտածողություն և մանրամասների նկատմամբ ուշադրություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը ցանկալի է)
  • Թիմում և ինքնուրույն աշխատելու կարողություն
  • Պատասխանատվություն, ճկունություն և սովորելու պատրաստակամություն

Մեդիա մոնիտորինգի, փաստերի ստուգման կամ հետազոտական աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։

Ինչպես դիմել

Եթե Դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) մինչ հունվարի 7-ը [email protected] հասցեին՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ «Մեդիա մոնիտոր» և նախընտրելի մոնիտորինգի ուղղությունը։

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Կազմակերպության առաքելությունն է խթանել լավ կառավարման և ժողորդավարայկան գործընթացները ՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցայից զերծ Հայաստանի: