Ծառայության նկարագրություն և ակնկալվող արդյունքներ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հրավիրում է անհատներին և կազմակերպություններին ներկայացնելու հայտեր՝ ընտրական գործընթացների վերաբերյալ տեղեկատվական տեսանյութերի (այդ թվում՝ անիմացիոն տարրերով տեսանյութեր, սլայդ-դասախոսություններ, հարցազրույցներ) պատրաստման համար։ Ակնկալվում է իրականացնել նկարահանման, մոնտաժի, վիդեոսլայդի պատրաստման, հնչյունավորման և համանման այլ աշխատանքներ։

Ծառայության արդյունքում ակնկալվում է տեսանյութերի պատրաստում երիտասարդների համար ըստ հետևյալ ձևաչափերի․

  • Փոդքաստ (առավելագույնը 30 րոպե), որի ընթացքում պետք է ապահովել նաև ժեստերի լեզվով թարգմանություն
  • Տեսանյութ բանախոսության ձևաչափով (առավելագույնը 10 րոպե)
  • Տեսանյութ, որը կպարունակի որոշ անիմացիոն լուծումներ (առավելագույնը 10 րոպե)
  • Անիմացիոն տեսանյութ (առավելագույնը 5 րոպե)
  • Ժեստերի լեզվով թարգմանության նկարահանում (թարգմանության ապահովում և նկարահանում)

Տեսանյութերի լեզուն հայերենն է։ Տեսանյութերի բովանդակությունը նախապես կտրամադրվի կազմակերպության կողմից։

Ժամկետներ

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թ. հունվարի 16-ն է: Ծառայության մատուցումը նախատեսվում է սկսել հունվարի վերջին։ Տեսանյութերի պատրաստման վերջնաժամկետը 2026 թ. հունիսի 5-ն է։

Տեխնիկական գնահատում

Հայտերի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • Իրականացված նմանատիպ աշխատանքների օրինակներ (30%)․
  • Նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձ և կազմակերպությունների ցանկ, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանք (30%)․
  • Ծառայության արժեք (40%):

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված անհատները կամ կազմակերպությունները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերի փաթեթը՝

  1. Գնային առաջարկ, որը պետք է ներառի յուրաքանչյուր ձևաչափի համար ներկայացված գնառաջարկ` մեկ րոպեի արժեքով
  2. Հայտատուի համառոտ կենսագրությունը (անհատների դեպքում)․
  3. Հայտատուի՝ նախկինում իրականացրած առնվազն 2 նմանատիպ աշխատանքների օրինակներ/հղումներ/․
  4. Կազմակերպությունների ցանկ, որոնց համար անհատը/կազմակերպությունը կատարել է նմանատիպ առաջադրանքներ։

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերն ուղարկել հայերենով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2026 թ. հունվարի 16-ը՝ որպես նամակի թեմա նշելով «Ուսուցողական տեսանյութի պատրաստում»:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 091569689 հեռախոսահամարով։

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Կազմակերպության առաքելությունն է խթանել լավ կառավարման և ժողորդավարայկան գործընթացները ՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցայից զերծ Հայաստանի: