Թրանսփարենսի Ինթերնեշնլի Միացյալ Թագավորության ներկայացուցչության Պաշտպանության և անվտանգության ծրագիրը հայտարարում է հետազոտական ծառայությունների մրցույթ՝ իրականացնելու Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեվարքության համաթվի ուսումնասիրություն։

Կազմակերպության և ծրագրի մասին

Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) օրինավորության հաստատմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին նպատակաուղղված` առաջատար և աշխարհի ավելի քան 90 երկրներում գործող գլոբալ կազմակերպություն է: ԹԻ-ի Միացյալ Թագավորության ներկայացուցչությունն իրականացնում է Պաշտպանության և անվտանգության ծրագիր, որի շրջանակում աշխատում է կառավարությունների, պաշտպանության ոլորտում ներգրավված ընկերությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ կոռուպցիան կանխարգելելու, հակակոռուպցիոն կարողությունները զարգացնելու և օրինավորությունը խթանելու նպատակով:

Պաշտպանության և անվտանգության ծրագրի շրջանակում մշակվել է պետությունների պաշտպանության համակարգերի բարեվարքության համաթիվ, որը պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի առաջին գլոբալ գնահատումն է։ Պաշտպանության հաստատություններում իրականացված կոռուպցիոն ռիսկերի 2013 և 2015 թթ. գնահատումները եղել են մամուլի և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և կիրառվել են կառավարությունների կողմից` իրենց պաշտպանության հաստատություններում հակակոռուպցիոն պրակտիկան կատարելագործելու նպատակով:

Ծառայության նկարագրություն

ԹԻ Պաշտպանության և անվտանգության ծրագիրը հայտարարում է հետազոտական ծառայությունների մրցույթ: Պահանջվում են հետազոտողներ իրականացնելու՝

  • կոռուպցիոն ռիսկերի գնահատում Հայաստանի պաշտպանության ոլորտում՝ ըստ սահմանված մեթոդաբանության

Պաշտպանության ոլորտի բարեվարքության համաթվի ուսումնասիրության մեթոդաբանությունը հիմնված է երկրի պաշտպանության և անվտանգության ոլորտներին տրված գնահատականների ու կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ 82 հարց ներառող հարցաշարի մանրամասն պատասխանների վրա: Հետազոտությունը նախատեսում է ներառել նաև տվյալներ առաջնային աղբյուրներից: Հետազոտության շրջանակում նախատեսվում է կազմել ստացված հիմնական բացահայտումների վերաբերյալ ամփոփագիր` ըստ լրացված հարցաթերթի:

Հետազոտական իրականացման մեկնարկը նախատեսվում է հնարավորինս շուտ՝ 2025 թ․ հուլիսի 14-ից, ժամանակահտավածը՝ 12 շաբաթ: Հետազոտության արդյունքները կգրախոսվեն արտաքին փորձագետների, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, ՀՀ կառավարության կողմից։

Պահանջվող որակավորում

  • Մագիստրոսի աստիճան քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, խաղաղության և անվտանգության ոլորտներում կամ համապատասխան մասնագիտական փորձ
  • Հայաստանի քաղաքական համակարգի, պաշտպանության ու անվտանգության ոլորտների և դերակատարների իմացություն
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն։

Դիմելու ընթացակարգը

Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են դիմել մինչև հուլիսի 10-ը՝ ուղարկելով ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը և հետազոտական աշխատանքի որևէ նմուշ անգլերենով [email protected] հասցեին, ինչպես նաև տալ իր ընտրությամբ որևէ մեկ հարցի պատասխան the GDI-ից (հարցերը առցանց կարող եք գտնել այստեղ)։ Խնդրում ենք էլեկտրոնային նամակի վերնագրի դաշտում անգլերենով նշել Ձեր անունը և այն հաստիքը, որի համար դիմում եք (օրինակ՝ "Researcher: Government Defence Integrity Index"): Դիմումները կդիտարկվեն դիմելու պահից սկսած, ուստի առաջարկվում է դիմել հնարավորինս շուտ: