Ծառայության նկարագրություն և ակնկալվող արդյունքներ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հրավիրում է անհատներին և կազմակերպություններին ներկայացնելու հայտեր՝ կոռուպցիայի և դրա դեմ պայքարի մասին կրթական տեսանյութերի (այդ թվում՝ անիմացիոն տարրերով տեսանյութերի, սլայ-դասախոսությունների, հարցազրույցների) պատրաստման համար։ Ակնկալվում է իրականացնել նկարահանման, մոնտաժի, վիդեոսլայդի պատրաստման, հնչյունավորման և համանման այլ աշխատանքներ։

Ծառայության արդյունքում ակնկալվում է 10 տեսանյութերի պատրաստում մինչև 10 րոպե տևողությամբ՝ երիտասարդների հակակոռուպցիոն կրթության իրականացման նպատակով` ըստ կազմակերպության հետ քննարկված ֆորմատների։ Տեսանյութերի լեզուն հայերենն է։ Տեսանյութերի բովանդակությունը նախապես կտրամադրվի կազմակերպության կողմից։

Ժամկետներ

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թ. մարտի 18-ն է: Ծառայության մատուցումը նախատեսվում է սկսել մարտի 20-ից։ Տեսանյութերի պատրաստման վերջնաժամկետը 2024 թ. մայիսի 31-ն է։

Տեխնիկական գնահատում

Հայտերի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • Իրականացված նմանատիպ աշխատանքների օրինակներ (30%)․
  • Նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձ և կազմակերպությունների ցանկ, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանք (30%)․
  • Ծառայության արժեք (40%):

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված անհատները կամ կազմակերպությունները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  1. Հայտ (օրինակը՝ կից)․
  2. Հայտատուի համառոտ կենսագրությունը (անհատների դեպքում)․
  3. Հայտատուի՝ նախկինում իրականացրած առնվազն 2 նմանատիպ աշխատանքների օրինակներ/հղումներ/․
  4. Կազմակերպությունների ցանկ, որոնց համար անհատը/կազմակերպությունը կատարել է նմանատիպ առաջադրանքներ։

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերն ուղարկել հայերենով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ՝ որպես նամակի թեմա նշելով «Ուսուցողական տեսանյութի պատրաստում»:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 077170255 հեռախոսահամարով։

Կազմակերպության մասին

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հիմնադրվել է 2000թ.-ին և հանդիսանում է կոռուպցիայի դեմ պայքարող «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչությունը Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն խթանել լավ կառավարման և ժողովրդավարական գործընթացները՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցիայից զերծ Հայաստանի։