Ընդհանուր տեղեկություններ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000թ.-ին և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է խթանել լավ կառավարման և ժողովրդավարական գործընթացները՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցիայից զերծ Հայաստանի։

ԹԻՀԿ նպատակներն են կանխարգելել կոռուպցիան, նպաստել իրավունքի գերակայությանը, պաշտպանել հանրային ռեսուրսները հանրային գույքի ու ֆինանսների պատասխա­նա­տու կառավարմանը և հանրությանը մատուցվող ծառայությունների արդյունա­վե­տու­թյանը, խթանել օրինավորությունը քաղաքականության մեջ ազատ և արդար ընտրություն­նե­րի կայացմանը, խթանել քաղաքացիական առաջնորդությունը։

Ծառայության նպատակ

ԹԻՀԿ-ը հրավիրում է անհատ հետազոտոզներին կամ կազմակերպություններին ներկայացնելու հայտեր՝ կազմակերպության կողմից իրականացված «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի արտաքին գնահատման համար։

Ժամկետներ

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. հունվարի 20-ն է: Ծառայության մատուցումը նախատեսվում է սկսել փետրվարի 1-ից։ Գնահատման ամփոփիչ զեկույցը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2023թ. մարտի 31-ը։

Ակնկալվող արդյունքներ

· Արտաքին գնահատման ամփոփիչ զեկույց։

Լրացուցիչ տեղեկության համար տես արտաքին գնահատման տեխնիկական առաջադրանքը (Հավելված 1) և ծրագրի հակիրճ նկարագիրը (Հավելված 2)։

Տեխնիկական գնահատում

Հայտերի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

· Նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձ և կազմակերպությունների ցանկ, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանք (60%);

· Ծառայության արժեք (40%):

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված անհատները կամ կազմակերպությունները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

1. հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը, իսկ կազմակերպության դեպքում՝ նաև կազմակերպության նկարագիրը,

2. փորձագետ(ներ)ի ինքնակենսագրական,

3. ծառայության արժեքը,

4. կազմակերպությունների ցանկ, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ և հաղթել է։

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը ուղարկել անգլերեն կամ հայերեն [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2023 թ. հունվարի 20-ը օրվա վերջ՝ որպես նամակի թեմա նշելով «Արտաքին գնահատման ծառայություններ»:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել ծրագրի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանին 010 569589/569689 հեռախոսահամարներով: