ԹԻՀԿ-ն ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ համատեղ պատրաստել է «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԱԿԱԴԵՄԻԱ» դասընթացի ծրագիրը և «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԱԿԱԴԵՄԻԱ» դասընթացի գործնական առաջադրանքների ժողովածու։ Մրցույթի շրջանակում նախատեսվում է տպագրել աշխատությունները յուրաքանչյուրից 100 կամ 200 օրինակից, ինչպես նաև մինչև տպագրելը հաղթող տպագրատնից ակնկալվում է իրականացնել աշխատությունների էջադրման աշխատանքները։

Ակնկալվող արդյունքներ

Ծառայության արդյունքում ակնկալվում է՝

  1. աշխատությունների տպագրություն հետևյալ պարամետրերին համապատասխան
  2. երկու աշխատությունների կազմերը-գունավոր, 350 գրամանոց թուղթ, անփայլ լամինացված, Ա4 չափի, կազմի դիզայը պատրաստ է
  3. երկու աշխատությունների միջուկները-գունավոր, երկկողմանի տպագրություն, 80 գրամանոց թուղթ, Ա4 չափի, թերմոթելակար
  4. աշխատությունների էջերի քանակ-123 էջ և 79 էջ
  5. տպագրության ծավալ-յուրաքանչյուր աշխատությունից 100 օրինակ և 200 օրինակ
  6. էջադրման աշխատանքներ (տպագրական ֆայլը գտնվում է զրոյական վիճակում)

Ժամկետներ

Ծառայության մատուցումը նախատեսվում է սկսել 2022թ. հունիսի 8-ից:

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2022 թ. հունիսի 5-ը օրվա վերջ՝ որպես նամակի թեմա նշելով «Տպագրական և էջադրման ծառայություններ»:

Մանրամասներին և դիմելու ընթացակարգերին խնդրում ենք ծանոթանալ կից փաստաթղթում։