Մրցույթի կոդ (16-001)

  1. Դուք հրավիրվում եք մասնակցելու մրցույթին՝ ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով.
  2. Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 1-ում։
  3. Դուք կարող եք գնառաջարկ ներկայացնել սույն հրավերում նշված ցանկացած Լոտի համար[1] կամ ամբողջ տեսականու համար[2]՝ կախված ապրանքի կամ ծառայության տեսակից:
  4. Ձեր գնառաջարկը պետք է ներկայացվի առանձին փակ և կնքված ծրարով, որի վրա պետք է հստակ նշված լինի` կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, էլ-փոստը, մրցույթի կոդը:

Գնառաջարկի փաթեթը պետք է ներառի հետևյալը.

Տիտղոսաթերթ՝ Կազմակերպության վավերապայմաններով

Գնառաջարկ, որը պետք է ներառի հետևյալ ինֆորմացիան՝

  1. Տեղեկատվություն վերջին 2 տարիների ընթացքում նույնատիպ աշխատանքների իրականացման փորձի, մատուցված ծառայությունների վայրի մասին
  2. աշխատակիցների թիվը՝ ներառյալ վարորդների
  3. տեղեկատվություն ավտոպարկի, տեխնիկական հագեցվածության վերաբերյալ (ներկայացնել ցանկը, ներառյալ մեքենայի մակնիշը, նստատեղերի քանակը, արտադրության տարեթիվը/վազքը, օգտագործվող վառելիքի տեսակը,այլ տվյալներ).
  4. կազմակերպությունը ունենա պայմանագիր (հավատարմագրված) տեխ սպասարկման ծառայության հետ, որը (ըստ պահանջի) պարբերաբար տեղեկանքներ կներկայացնի մեքենաների տեխ. վիճակի/վերասարքավորման մասին։

    Պայմանագիր
  5. Մատակարարի ընտրությունը իրականացվում է՝ հիմք ընդունելով ապրանքի կամ ծառայության Տեխնիկական բնութագրում նշված չափանիշներին համապատասխանելիությունը, տրամադրվող գինը, մատակարման ժամկետները և այլն :
  6. Այն գնառաջարկները, որոնք նշված պարամետրերից ցածր պարամետրեր կառաջարկեն, կարող են մերժվել որպես ներկայացված պահանջներին չբավարարող։
  7. Ձեր գնառաջարկի փաթեթը պետք է առձեռն ներկայացնել հետևյալ հասցեով.
    «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռրուպցիոն կենտրոն» ՀԿ, ՀՀ, ք. Երևան 0019, Անտառային 164/1, մինչև 2016 թ. հունվարի 22-ը՝ ժամը 18:00-ը:
  8. Մատակարարման և կատարման այլ պայմաններ.
  9. Գները սահմանելիս պետք է հաշվի առնել այն պայմանը, որ ապրանքները պետք է մատակարարվեն նշված մատակարարման վայր(եր)ը;
  10. Գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով: Գները պետք է լինեն ամրագրված և ենթակա չեն որևէ փոփոխման Պայմանագրի իրականացման ընթացքում;
  11. Ընթացիկ ամսվա ընքացքում մատուցված ծառայության համար կատարվի անկանխիկ վճարում՝ մեկ հաշիվ-ապրանքագրի տրամադրման միջոցով՝ մինչև հաջորդ ամսվա 10-ը։