Ընդհանուր տեղեկություններ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000 թ. և գործում է որպես Թրանսփարենսի ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակների թվում են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:

Փորձագիտական ծառայության նպատակը

Մշակել պետական գնումների մոնիտորինգի մեթոդաբանություն և տվյալների համակարգային և արդյունավետ հավաքագրման, վերլուծության և կիրառման համապարփակ համակարգ՝ պետական գնումների ոլորտի օրենսդրական դաշտը և իրավակիրառ պրակտիկան ուսումնասիրելու նպատակով.

Աշխատանքի ծավալը

Փորձագետից ակնկալվում է իրականացնել հետևյալ առաջադրանքները.

  • Մշակել/վերանայել պետական գնումների մոնիտորինգի մեթոդաբանությունը ծրագրային թիմի հետ համատեղ
  • Ուսումնասիրել պետական գնումների օրենսդրական դաշտը և իրավակիրառ պրակտիկան և դրանց բարելավման ուղղությամբ հանդես գալա առաջարկություններով
  • Վերլուծել պետական գնումների օրենքով սահմանված մարմինների կողմից իրականացվող գնումների վերաբերյալ հավաքագրված տեղեկատվությունը և ամփոփել դրանք համապատասխան զեկույցում
  • Հանդես գալ որպես կազմակերպության փորձագետ շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներում, ինչպես նաև ԶԼՄ-ների հետ փոխհարարբերություններում
  • Իրականացնել ջատագովություն
  • Խորհրդատվություն մատուցել մոնիտորինգի իրականացման ընթացքում ծրագրային թիմին:

Ակնկալվող արդյունքները

  • Պետական գնումների մոնիտորինգի վերանայված մեթոդաբանություն
  • Զեկույց պետական գնումների մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում
  • 3-5 տարվա աշխատանքային փորձ պետական գնումների և/կամ հանրային քաղաքականության ոլորտներում
  • Պետական գնումների և առնչվող օրենդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի իմացություն
  • Պետական մարմինների և միջազգային կառույցների հետ աշխատելու փորձառություն
  • Հանրային քաղաքականության հետազոտության/մոնիտորինգի մեթոդաբանության, պլանների և գործիքների մշակման փորձառություն:

Ժամկետներ

Ծառայության ընդհանուր տևողությունը կկազմի 6 ամիս՝ Ծառայությունների մատուցման պայմանագրում նշված մեկնարկի ամսաթվից սկսած: Ակնկալվում է, որ փորձագետը սկսի աշխատանքը 2017թ. մարտի 1-ից:

Տեխնիկական գնահատում

Թեկնածուի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • պահանջվող որակավորում և փորձ (40%),
  • կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ (20%),
  • ծառայության արժեք (40%):

Դիմելու ընթացակարգը՝

Հետաքրքրված անհատները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • Հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը
  • Ինքնակենսագրական
  • Ծառայության արժեք՝ օրական դրույք և ծառայության մատուցման օրերի ակնկալվող քանակ
  • Մշակված մոնիտորինգի մեթոդաբանությունների օրինակներ
  • Կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ
  • Երկու երաշխավորագիր:

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը ուղարկել անգլերենով կամ հայերենով էլեկտրոնային փոստով [email protected] հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Փորձագիտական ծառայություններ» մինչ 2017 թ. փետրվարի 19-ը: