«Ականատես» դիտորդական առաքելություն նախաձեռնությունը հրավիրում է բոլորին, ովքեր ցանկանում են նպաստել Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը, մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելությանը։ Նախաձեռնությունը հիմնադրվել է 2018 -ին` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։
Եթե Դուք կարևորում եք հանրային անկողմնակալ վերահսկողությունը ընտրական գործընթացների նկատմամբ և, միևնույն ժամանակ,
- չեք անդամակցում որևէ կուսակցության,
- ցանկանում եք ձեռք բերել արժեքավոր փորձ՝ աշխատելով մեծ ու դինամիկ թիմի հետ,
- չափահաս եք,
ապա գրանցվեք https://transparency.am/elections-monitoring/register հղումով և միացեք նախաձեռնությանը մինչև օգոստոսի 31-ը։
Ընտրված դիտորդները կմասնակցեն վերապատրաստման մեկանգամյա դասընթացի։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով [email protected] էլ․ հասցեին:
* Նախաձեռնությունը մարդկային ռեսուրսների հավաքագրումը իրականացնելիս բացառում է որևէ խտրականության դրսևորում՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: