Սիրով տեղեկացնում ենք, որ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ հերթական անգամ գործարկում է iԴիտորդ ինտերակտիվ հարթակը:

iԴիտորդը ընտրությունների վերահսկողության բաց գործիք է, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին առցանց արձանագրելու և քարտեզագրելու նախընտրական քարոզարշավի ընթացքում և քվեարկության օրը հայտնաբերված խախտումները՝ ապահովելով ահազանգող անձի գաղտնիությունը:

Հարթակում արձանագրված ընտրախախտումները բավարար փաստերի առկայության դեպքում կարող են ներկայացվել իրավասու մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար։

Հարթակը հասանելի է https://iditord.org/elections հղմամբ: