Դուք հրավիրվում եք մասնակցելու դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթին՝ ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով.
Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 4.1-ում։
Ձեր կողմից կնքված և ստորագրված գնառաջարկը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մինչ սույն թվականի հոկտեմբերի 19-ը, ժամը 18:00-ը:
Գնառաջարկի փաթեթը պետք է ներառի հետևյալը.
- Տիտղոսաթերթ՝ կազմակերպության վավերապայմաններով /տես Հավելված 5/
- Գնառաջարկ /տես Հավելված 5.1/
- Համապատասխան տեխնիկական կամ այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության․
Մատակարարի ընտրությունն իրականացվում է՝ հիմք ընդունելով ապրանքի կամ ծառայության Տեխնիկական բնութագրում նշված չափանիշներին համապատասխանությունը, տրամադրվող գինը: Այն գնառաջարկները, որոնք Տեխնիկական բնութագրում նշված պարամետրերից ցածր պարամետրեր կառաջարկեն, կարող են մերժվել որպես տեխնիկական պայմաններին չհամապատասխանող։
Մատակարարման և կատարման այլ պայմաններ
- Մրցույթին կարող են մասնակցել Հանքավանում, Աղվերանում, Ծաղկաձորում և Դիլիջանում տեղակայված հյուրանոցները:
- Միջոցառման անցկացման օրերն են սույն թվականի նոյեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 4-ը:
- Գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, ինչպես առանց ԱԱՀ-ի [1] , այնպես էլ` ներառյալ ԱԱՀ-ն։ Գները պետք է լինեն ամրագրված և ենթակա չեն որևէ փոփոխման պայմանագրի իրականացման ընթացքում:
- Ապրանքների, ծառայությունների/աշխատանքների համար վճարումները իրականացվում են ապրանքների/ծառայությունների ձեռք բերումից հետո՝ մատակարարի բանկային հաշվին փոխանցման եղանակով: Մատակարարի պահանջով կարող է կատարվել կանխավճար, բայց ոչ ավելի, քան ապրանքների/ծառայությունների ձեռք բերման գումարի 50 տոկոսը՝ համապատասխան կանխավճարային հաշվի հիման վրա:
[1] Ավելացված արժեքի հարկից ազատված լինելու դեպքում մատակարարին ներկայացվում է տեղեկանք: