Մրցույթի կոդ (19-001)
Ամսաթիվ` 07/02/2019թ.
Դուք հրավիրվում եք մասնակցելու դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթին՝ ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով: Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 4.1-ում։
Ձեր գնառաջարկի փաթեթը պետք է առձեռն ներկայացնել հետևյալ հասցեով,
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռրուպցիոն կենտրոն» ՀԿ,ՀՀ, ք. Երևան 0002, Սարյան 12 փողոց 5-րդ հարկ, մինչև 15 փետրվարի 2019թ., ժ.18:00:
Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 4.1-ում։
Դուք կարող եք գնառաջարկ ներկայացնել սույն հրավերում ցանկացած Լոտի համար[1]՝ կամ ամբողջ տեսականու համար[2]՝ կախված ապրանքի կամ ծառայության տեսակից:
Ձեր գնառաջարկը պետք է ներկայացվի առանձին փակ և կնքված ծրարով, որի վրա պետք է հստակ նշված լինի` կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, էլ-փոստը, մրցույթի կոդը:
Գնառաջարկի փաթեթը պետք է ներառի հետևյալը.
- Տիտղոսաթերթ՝ Կազմակերպության վավերապայմաններով /Տե՛ս Հավելված 5/
- Գնառաջարկ /Տե՛ս Հավելված 5.1/
- Համապատասխան տեխնիկական կամ այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության․
- Պայմանագիր
Մատակարարի ընտրությունն իրականացվում է՝ հիմք ընդունելով ապրանքի կամ ծառայության Տեխնիկական բնութագրում նշված չափանիշներին համապատասխանելիությունը, տրամադրվող գինը, մատակարման ժամկետները և այլն:
Այն գնառաջարկները, որոնք Տեխնիկական բնութագրում նշված պարամետրերից ցածր պարամետրեր կառաջարկեն, կարող են մերժվել որպես տեխնիկական պայմաններին չհամապատասխանող։
Մատակարարման և կատարման այլ պայմաններ.
- Գները սահմանելիս պետք է հաշվի առնել այն պայմանը, որ ապրանքները պետք է մատակարարվեն նշված մատակարարման վայր(եր)ը;
- Գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, ինչպես առանց ԱԱՀ-ի [3] ,այնպես էլ` ներառյալ ԱԱՀ-ը։ Գները պետք է լինեն ամրագրված և ենթակա չեն որևէ փոփոխման Պայմանագրի իրականացման ընթացքում;
- Ապրանքների, ծառայությունների/աշխատանքների համար վճարումները իրականացվում են ապրանքների/ծառայությունների ձեռք բերումից հետո՝ մատակարարի բանկային հաշվին փոխանցման եղանակով: Մատակարարի պահանջով կարող է կատարվել կանխավճար, բայց ոչ ավելի, քան ապրանքների/ծառայությունների ձեռք բերման գումարի 50 տոկոսը՝ համապատասխան կանխավճարային հաշվի հիման վրա;
- ԵՐԱՇԽԻՔ. Մատակարարված ապրանքը պետք է ունենա շահագործման ժամկետի երաշխիք՝ մատակարարման պահից։
[1] Յուրաքանչյուր Լոտ կգնահատվի առանձին և պայմանագրեր կշնորհվեն առանձին՝ ամեն Լոտի ամբողջ տեսականու համար: Տեսականուց և քանակներից պակաս գնառաջարկները կմերժվեն:
[2] Գնառաջարկը կգնահատվի , և պայմանագիրը կշնորհվի ամբողջ տեսականու համար հաղթող կազմակերպությանը:
[3] Ավելացված արժեքի հարկից ազատված լինելու դեպքում մատակարարին ներկայացվում է տեղեկանք: