Մրցույթի կոդ (19-002)
Ամսաթիվ` 15/02/2019թ.
Դուք հրավիրվում եք մասնակցելու մրցույթի՝ ներկայացնելով գնառաջարկ նախահաշվի ձևով.
Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 1-ում։
Դուք կարող եք գնառաջարկ ներկայացնել սույն հրավերում նշված ցանկացած Լոտի համար[1] կամ ամբողջ տեսականու համար[2]՝ կախված ապրանքի կամ ծառայության տեսակից:
Ձեր գնառաջարկը պետք է ներկայացվի առանձին փակ և կնքված ծրարով, որի վրա պետք է հստակ նշված լինի` կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, էլ. փոստը, մրցույթի կոդը:
Գնառաջարկի փաթեթը պետք է ներառի հետևյալը.
- Տիտղոսաթերթ՝ Կազմակերպության վավերապայմաններով
- Գնառաջարկ, որը պետք է ներառի հետևյալ ինֆորմացիան՝
- տեղեկատվություն վերջին 2 տարիների ընթացքում նույնատիպ աշխատանքների իրականացման փորձի, մատուցված ծառայությունների վայրի մասին
- աշխատակիցների թիվը՝ ներառյալ վարորդների
- տեղեկատվություն ավտոպարկի, տեխնիկական հագեցվածության վերաբերյալ (ներկայացնել ցանկը, ներառյալ մեքենայի մակնիշը, նստատեղերի քանակը, արտադրության տարեթիվը/վազքը, օգտագործվող վառելիքի տեսակը,այլ տվյալներ).
- կազմակերպությունը ունենա պայմանագիր (հավատարմագրված) տեխ սպասարկման ծառայության հետ, որը (ըստ պահանջի) պարբերաբար տեղեկանքներ կներկայացնի մեքենաների տեխ. վիճակի/վերասարքավորման մասին։
- մատակարարի ընտրությունը իրականացվում է՝ հիմք ընդունելով ապրանքի կամ ծառայության Տեխնիկական բնութագրում նշված չափանիշներին համապատասխանելիությունը, տրամադրվող գինը, մատակարման ժամկետները և այլն :
- Այն գնառաջարկները, որոնք նշված պարամետրերից ցածր պարամետրեր կառաջարկեն, կարող են մերժվել որպես ներկայացված պահանջներին չբավարարող։
- Ձեր գնառաջարկի փաթեթը պետք է առձեռն ներկայացնել հետևյալ հասցեով. «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռրուպցիոն կենտրոն» ՀԿ, ՀՀ, ք. Երևան 0002, Սարյան 12 փողոց, 5-րդ հարկ, մինչև 2019 թ. փետրվարի 22-ը` ժամը 18:00-ը:
Մատակարարման և կատարման այլ պայմաններ. - Գները սահմանելիս պետք է հաշվի առնել այն պայմանը, որ ապրանքները պետք է մատակարարվեն նշված մատակարարման վայր(եր)ը;
- Գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով: Գները պետք է լինեն ամրագրված և ենթակա չեն որևէ փոփոխման Պայմանագրի իրականացման ընթացքում;
- Ընթացիկ ամսում մատուցված ծառայության համար կկատարվի անկանխիկ վճարում՝ էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրի տրամադրման միջոցով՝ մինչև հաջորդ ամսվա 10-ը։
- Պայմանագիր
[1] Յուրաքանչյուր Լոտ կգնահատվի առանձին և պայմանագրեր կշնորհվեն առանձին` ամեն Լոտի ամբողջ տեսականու համար։ Տեսականուց և քանակներից պակաս գնառաջարկները կմերժվեն։
[2] Գնառաջարկը կգնահատվի, և պայմանագիրը կշնորհվի ամբողջ տեսականու համար հաղթող կազմակերպությանը