«Յոթօրյա ինտենսիվ ծրագրի միջոցով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ օրինավորության միջազգային դպրոց»-ի սաները ծանոթանում են կոռուպցիայի դեմ պայքարի և հաշվետվողականության ոլորտում վերջին զարգացումներին»,- պատմում է ԹԻՀԿ կրթական ծրագրերի համակարգող Տաթևիկ Բարսեղյանը: Տաթևիկը 2016թ. մասնակցել է Վիլնյուսի դպրոցի դասընթացներին:
«Դպրոցը հնարավորություն է տվել հաղորդակցվել տարբեր երկրների առաջնորդների, միջազգային հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկների հետ, փորձել գտնել նորարարարական լուծումներ կոռուպցիայի դեմ միջազգային և տեղական մակարդակում պայքարելու համար․ փոխանակել գաղափարներ և դրանք քննարկել տարբեր ոլորտների մասնագետների հետ։ Ծրագրի ընթացքում ստացած գիտելիքները և գործիքները լավ ներդրում էին Հայաստանում հակակոռուպցիոն դասընթացների ծրագրի հարստացման և զարգացման համար»,- շարունակում է Տաթևիկը։
Հիշեցնենք որ Լիտվայում գտնվող «Թրանսփարենսի Ինթերնեշնլի օրինավորության միջազգային դպրոց»-ը ամենամյա հակակոռուպցիոն և հաշվետվողականության դասընթաց է ապագա առաջնորդների համար։ 2010թ. բացումից ի վեր աշխարհի 120 երկրներից ավելի քան 1000 երիտասարդ մասնագետներ են մասնակցել դպրոցի դասընթացներին:
Դիմելու վերջնաժամկետը 2019թ. մայիսի 20-ն է:
2019 թ. դասընթացները տեղի կունենան հուլիսի 8-14-ը:
Տես «Թրանսփարենսի Ինթերնեշնլ օրինավորության միջազգային դպրոց»-ի կայքը