Ինտերակտիվ սեմինար. քաղաքականության հետազոտության, տեխնոլոգիայի և ջատագովության համակցումը
Ս.թ. նոյեմբերի 7-8-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը Պրահայում մասնակցել է «Քաղաքականության հետազոտության, տեխնոլոգիայի և ջատագովության համակցումը հաբում» ինտերակտիվ սեմինարին, որ կազմակերպվել էր Հետազոտական հիմնադրամի, Բաց հասարակության հիմնադրամ Պրահայի և Գուգլի կողմից: Միջոցառման մասնակից վերլուծական կենտրոնների, բիզնես ոլորտի և այլ ներկայացուցիչներ հետազոտել են ռազմավարությունն ու կառավարումը, ուսուցումն ու գնահատումը, տվյալների մշակման ու հաղորդման կարգի կենսափուլերը և նորարարական ծրագրերից քաղած դասերի վերաբերյալ փորձի փոխանակում են իրականացրել:
Միջոցառնման վերջնանպատակն էր նոր տեխնոլոգիաների ու մոտեցումների կիրառման համատեքստայնացումը յուրաքանչյուր կազմակերպության ընդհանուր ջանքերում, ներառյալ` նրանց ամբողջական ջատագովությունը և հաղորդակցման ռազմավարությունները: Քանի որ քաղաքականության շրջափուլի յուրաքանչյուր քայլ պահանջում է ջատագովության կամ հաղորդակցման նպատակներին հասնելու տարբեր գործիքներ կամ մոտեցումներ, կարևոր է, որ այս աշխատանքը ոչ թե լինի ինքնանպատակ, այլ տեղ գտնի կազմակերպության ռազմավարության մեջ:
Միջոցառումից ակնկալվող արդյունքներն էին.
1.ներքին քաղաքականության հետազոտությունների գործառույթներ ունեցող հետազոտական կենտրոնների և ՀԿ-ների կարողության և վստահության ավելացում՝ տվյալները ջատագովության նպատակով օգտագործելիս
2.ջատագովության թեմաների շուրջ աշխատող կազմակերպությունների միջև համագործակցության ավելացում
3.չափման գործիքների և մեթոդների կիրառության ավելացում` ընտրելու արդյունավետ տվյալների վրա հիմնված մոտեցումներ
4.ջատագովության և հաղորդակցման արդյունավետության ավելացում:

