Հանրային գնումների համակարգը՝ Լվովում կայացած սեմինարի կիզակետում
Ս.թ. հոկտեմբերի 24-25-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանը Լվովում մասնակցել են Բացության և թափանցիկության կիրառումը հանրային գնումներում Ուկրաինայի տեղական ինքնակառավարման իշխանությունների համար սեմինարին:
Լվովի քաղաքապետի բացման խոսքից հետո Լվովի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինայի միջև ստորագրվել է հանրային գնումներում բացության և թափանցիկության ստանդարտի կիրառման հուշագիր: Սեմինարի մասնակից Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Չեխիայի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց երկրների գնումների համակարգերի վերլուծությունը, այդ թվում՝ հանրային գնումների համակարգի բացության քաղաքականությունը: Հայաստանում տիրող իրավիճակը ներկայացրել է Վարուժան Հոկտանյանը, իսկ Արտակ Մանուկյանը Հայաստանի գնումների համակարգին անդրադարձել է մամուլի ասուլիսի ժամանակ:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինայի խորհրդի նախագահ Անդրիյ Մարուսովը հանդես է եկել հանրային գնումներում բացության և թափանցիկության ստանդարտի կիրառումը Ուկրաինայի տեղական ինքնակառավարման իշխանությունների համար ելույթով: Իսկ Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինայի գործադիր տնօրեն Օլեքսիյ Խմարան անդրադարձել է տեղական իշխանությունների կողմից հանրային գնումներում բացության և թափանցիկության ստանդարտի կիրառման պրակտիկ խնդիրներին: