Ս.թ. հոկտեմբերի 7-8-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և փոխտնօրեն Սոնա Այվազյանը Ծաղկաձորում մասնակցել են երկօրյա համաժողովի: Միջոցառմանը ներկա էին պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ընտրական գործընթացների հիմնական դերակատարները՝ քննարկելու, թե ինչ դասեր քաղեցին նոր ընտրական օրենսգրքի կիրառմամբ անցկացված 2012 և 2013 թթ. երկու համապետական ընտրություններից: Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ համապետական ընտրություններին աջակցելու նպատակով ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված ԵԱՀԿ ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ ՄԶԳ/Քաունթերփարթ Ինթերնեշնլի հետ սերտ համագործակցությամբ: