Պատասխանելով ՀՀ Ազգային ժողովի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովներին ուղղված ԹԻՀԿ դիմումի, որում խնդրելով քննության առնել օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելու պարագայում ԱԺ փոխնախագահի կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու հարցը, Հերմինե Նաղդալյանը հայտնել է. «Տարիներ շարունակ ես խորհրդարանում կատարում եմ մեծ ծավալով աշխատանք և ամբողջովին զբաղված եմ պատգամավորական աշխատանքով, իսկ ձեռնարկությունը, որի մասին խոսվում է այդ դիմումի մեջ, ունի իր տնօրենը, ունի իր գործադիր աշխատանքով զբաղվող պաշտոնյաները, իմ կողմից հանձնված է կառավարման հավատարմագրման սկզբունքով»: Նշված է henaran.am-ում:

«Ես հանդիսանում եմ այդ ընկերության բաժնեմասի սեփականատերը, որը բոլորովին արգելված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով», - ՀՀ ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: