Լույս է ընծայվել Արևմտյան Ամերիկայի երիտասարդական միության «Հայդուկ» ամսագիրը, որի կիզակետում, ի թիվս այլ հարցերի, ընտրություններն են: Ամսագրում տեղ է գտել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի հարցազրույցը և ԹԻՀԿ դիտորդ՝ ԱՄՆ քաղաքացի Նարինէ Իսմայիլիի թղթակցությունը: Սոնա Այվազյանը նշել է, որ «սովորաբար կառավարությունն ու իշխանությունները գործադրում են ընտրախախտումների հսկա զինանոց»: Ըստ նրա՝ անցյալում ընտրակեղծիքներում մեծ դեր են կատարել վարչական ռեսուրսի, ընտրացուցակների չարաշահումը, «կարուսել» քվեարկությունը, լցոնումը, քվեարկության արդյունքների կեղծումը և շատ այլ գործոններ: Վաղուց ի վեր ԹԻՀԿ-ը և այլ ՀԿ-ներ կոչ են արել իշխանություններին հրապարակել ընտրացուցակները՝ տեսնելու Հայաստանում կոնկրետ քվեարկողների անունները, ինչը զարմանալի չէ, որ իշխանությունները մերժել են:

Իշխանությունների գործունեությունը վերահսկող լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի, կեղծիքներից զզված ու շատ ավելի աչալուրջ քվեարկող հանրության և Սարգսյանի ընտրակեղծիքների մեքենայի ամբարտավանության և (կամ անձեռնհասության) շնորհիվ այս կարգի ընտրախախտումները վավերագրվել են փետրվարի 18-ին:

Կոնկրետ օրինակներից է ընտրացուցակների չարաշահումը: «Ընտրացուցակներում ներառված են մարդիկ, ովքեր տարիներ առաջ են լքել երկիրը», - բացատրել է Այվազյանը: «Մոտ 500-600 հազար մարդ բացակայում է երկրից, սակայն նրանց անունները տեղ են գտել այդ ցուցակում: Մենք մտավախություն ունեք, որ այդ անունները գործածվել են տարբեր թեկնածուների համար ձայներ ապահովելու նպատակով»:

Տես Սոնա Այվազյանի հարցազրույցը և Նարինէ Իսմայիլիի թղթակցությունը «Հայդուկ» ամսագրում անգլերենով: