Ս.թ. մայիսի 10-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որի կազմում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություններն ու մի քանի տասնյակ սփյուռքահայեր և քաղաքացիական ակտիվիստներ, հաղորդագրություն էր տարածել, որում հայտնում էր, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը պատրաստ է ընտրախախտումների վերաբերյալ իր տվյալները տրամադրել բոլոր կուսակցություններին նրանց կողմից ընտրական գործընթացները բողոքարկելու համար:

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը և Հայ ազգային կոնգրես կուսակցությունը ՀՀ վարչական դատարան են ներկայացրել իրենց հայցադիմումները 2013 թ. մայիսի 5-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին: Այդ հայցադիմումների հիմքում ընկած են նաև «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության արձանագրած խախտումները: