Սոնա Այվազյանը «Տեսակետների խաչմերուկին» հյուր
Ս. թ. մայիսի 11-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել է «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդմանը: Հաղորդաշարի հյուրն էր նաև Եվրոպայի խորհրդի տարածքային և տեղական իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ Էմին Երիցյանը: Նրանք անդրադարձել և գնահատական են տվել մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին: Անգամ վերահաշվարկից հետո չփոխվեց այն պատկերը, որն արձանագրվել էր ընտրության օրը: Նրանք պատասխանել են, թե ինչու նման ընտրությունները չարժանանացան դրական գնահատականների:
Սոնա Այվազյանի կարծիքով վերահաշվարկը սովորաբար մեծ արդյունք է տալիս, երբ զանգվածային լցոնումներ են լինում մի կուսակցության օգտին: ԹԻՀԿ-ը մի խումբ գործընկերների հետ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կազմում դիտորդական առաքելություն է իրականացրել 4 ընտրատարածքների 113 ընտրատեղամասերում: Միայն ընտրությունների օրը դիտորդները ներկայացրել են 570 ահազանգ: Դիտարկումների համաձայն՝ այս ընտրություններում խոշոր լցոնումներ չեն եղել, բայց եղել են զանգվածային այլ խախտումներ՝ բազմակի քվեարկության դեպքեր, ընտրողների վրա հոգեբանական ճնշման գործադում, ուղղորդումներ, ընտրողների փոխադրումներ հանրային տրանսպորտի միջոցներով՝երթուղային տաքսիներով և Բոգդան ավտոբուսներով, ինչը վարչական ռեսուրսի չարաշահում է: Քվեների գաղտնիության մասով՝ մի քանի տեղամասերում բացահայտվել է «կարուսել» քվեարկություն, ինչը գաղտնիության խախտում է:
Երբ մարդիկ մտնում են տեղամաս, իմանում են, թե ինչ անձանց պետք է մոտենան և ինչպես քվեարկեն: Կուտակումները որևիցե կերպ չեն կարգավորվում հանձնաժողովների նախագահների կողմից, ոստիկանությանը չեն դիմում, որպեսզի այն կարգ ու կանոն սահմանի: Դա արվել է պարզապես միտումնավոր, որովհետև այն խաղի և համապատասխան արդյունքների հասնելու սցենարի մաս է կազմում:
Կուտակումները տեղամասի ներսում և դրսում թաղային հեղինակությունների, թաղային խուժանի և մի քանի վստահված անձանց մասնակցությամբ ուղղակիորեն հոգեբանական ճնշման գործադրում է: Սոնա Այվազյանը մասամբ համաձայն է Եվրոպայի խորհրդի տարածքային և տեղական իշխանությունների կոնգրեսի գնահատականի հետ, որ իսկապես գնալով, տարեցտարի շատ ավելի լավ են կազմակերպվում ընտրությունները, ավելի քիչ են բռնության դեպքերը: Սակայն ընտրություններն ավելի մաքուր են իրականացվում ընտրակաշառքների, վախեցնելու միջոցով: Քվեատուփեր, արձանագրություններ չեն գողացվել (թեպետ որոշ տեղամասերում, որտեղ դիտորդություն են իրականացրել նախաձեռնության անդամները, մատյաններ և կնիքներ են հեռացվել տեղամասերից և վերադարձվել): Այդ առումով շատ տեղամասերի ներսում ինչ-որ կազմակերպվածության մակարդակ եղել է, որը նաև համապատասխան հանձնաժողովների նախագահների ինչ-որ չափով օրենքին տիրապետելու և իրենց հեղինակության մասին մտածելու և տեղերում քաղաքական ուժերի ներկայացուցիչների բալանսավորված վերահսկողության հետևանքով է տեղի ունեցել: Բայց նույնիսկ այդպիսի տեղամասերի դրսում այնուամենայնիվ եղել են կուտակումներ, որ չեն կարող հոգեբանական ճնշում չգործադրել: Եթե օրենքը արգելում է, դա ակնհայտորեն օրենքի խախտում է, իսկ ոստիկանությունը որևէ քայլ չի ձեռնարկել դրան հետամուտ լինելու համար:
Չորս ընտրատարածքային հանձնաժողով նույն տեքստով մերժել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացված մոտ 160 դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, որպեսզի նրանք ի գիտություն ընդունեին և վարույթ հարուցեին այդ դիմումները քննելու համար, ինչը չեն արել: Նախաձեռնությունը պատրաստվում է բողոք ներկայացնել վարչական դատարան: Նախաձեռնությունը նաև պատրաստ է տրամադրել նյութերը բոլոր, այդ թվում՝ օրենքը խախտող կուսակցություններին:
Համապատասխան մարմինները փոխանակ կենտրոնանային դիտորդներին դասընթացներ, ստուգարքներ անցկացնելու և նրանց գործունեությունը բարդացնելու վրա, ճիշտ կլիներ, որ հանձնաժովներին կրթեին: Սակայն խորին համոզմունք կա, որ հանձնաժողովները տեղյակ են օրենսդրությունից, պարզապես փորձում են մանևրել: Սոնա Այվազյանի տպավորությունը այն է, թե հանձնաժողովներն իրենց ուսուցումների ընթացքում հատուկ անցնում են մեթոդներ, թե ինչ անեն, որպեսզի չգրանցեն դիտորդների, վստահված անձանց կողմից մատնացույց արված ընտրախախտումները, ինչը համակարգային բնույթ ունի: Հանձնաժողովները ոստիկանությանը չեն ներգրավում, չեն կանխում կուտակումները ո՛չ տեղամասի ներսում, ո՛չ դրսում: Ընդհանուր տպավորությունն այն է, որ ջանք չեն գործադրում, որպեսզի ավելի կարգին ընտրություններ անցկացվեն:
Սոնա Այվազյանի տպավորությունը այն է, թե հանձնաժողովներն իրենց ուսուցումների ընթացքում հատուկ անցնում են մեթոդներ, որպեսզի չգրանցեն դիտորդների, վստահված անձանց կողմից մատնացույց արված ընտրախախտումները, ինչը համակարգային բնույթ ունի: Հանձնաժողովները ոստիկանությանը չեն ներգրավում, չեն կանխում կուտակումները ո՛չ տեղամասի ներսում, ո՛չ դրսում: Ընդհանուր տպավորությունն այն է, որ ջանք չեն գործադրում, որպեսզի ավելի կարգին ընտրություններ անցկացվեն:
Երևանի բնակչության գրեթե կեսը չի մասնակցել ընտրություններին: Սոնա Այվազյանի կարծիքով՝ ընտրություններն չի մասնակցել հիասթափված հատվածը, որովհետև նախագահական ընտրություններից հետո երբ ակնհայտորեն ընտրությունն այլ ելք էր ստացել` չհասնելով նպատակին, երբ իշխանափոխություն տեղի չէր ունեցել, նրանք հիասթափվեցին ընտրությունների ինստիտուտից, տեսնելով, որ իրենց ձայնը որևէ արժեք չունի: Դիտորդական առաքելությունները ոչ միայն պետք է ազդեն հասարակականան կարծիքի վրա: Նրանք իրավունք ունեն վերահսկելու ընտրությունները և հուշելու նախագահներին, որպեսզի նրանք գրանցեն այն խախտումները, որ պետք է գրանցվեն:
Սոնա Այվազյանը ողջունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական եզրակացությունը ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ, որտեղ առաջարկությունների հատվածում ասվում է, որ և՛ ընտրողները, և՛ դիտորդները պետք է հնարավորություն ունենան բողոքարկելու ընտրությունների արդյունքները, եթե եղել են խախտումներ: Սոնա Այվազյանը կարծում է և հուսով է, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեջ դա տեղ կգտնի:
«Քաղաքացի դիտորդ» շարժման գնահատականն այն է, որ հերթական անգամ տեղի ունեցան խայտառակ ընտրություններ: Ոչ մի քայլ առաջ չի գնացել և ցավոք ՀՀ իշխանությունները հենվում են ոչ թե ժողովրդի, այլ օլիգարխների փողի և թաղային խուժանի վրա: Նրանց ֆունդամենտը դա է և ըստ էության ՀՀ ընտրությունները և դրանց ելքը հենված է հենց այդ ֆունդամենտի վրա: