Թրանսփարենսի ինթերնեշնլը նշում է իր պաշտոնական մեկնարկի 20-ամյակը
Իր պաշտոնական մեկնարկի 20-րդ տարեդարձի օրը Թրանսփարենսի ինթերնեշնլը նշել է, որ այժմ՝ ավելի, քան երբևէ, մարդիկ ներգրավված են կոռուպցիայի դեմ պայքարում:
1993 թ. մայիսի 4-6-ը Բեռլինում կայացած կոնֆերանսի ժամանակ Փիթեր Էյգենը և մի քանի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ Թրանսփարենսի ինթերնեշնլի ստեղծումով կոռուպցիայի դեմ պայքարի հիմքն են դրել: Հուսախաբ, որ համաշխարհային առաջնորդները հանրայնորեն ուղղակիորեն չեն ճանաչում կոռուպցիայի խնդրի լուծման անհրաժեշտությունը, մասնակիցները որոշեցին իրավիճակը փոխել ընդդեմ գաղտնի գործարքների, կաշառակերության և իշխանության չարաշահման, «միջազգային բիզնես գործարքներում կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի» ստեղծումով:
«Ո՞վ կմտածեր, թե Թրանսփարենսի Ինթերնեշնլն ինչ սքանչելի, գեղեցիկ, հզոր կազմակերպություն կդառնա: Ես բարձր եմ գնահատում և երախտապարտ եմ առաջին օրերի իմ բոլոր գործընկերներին», - ասել է Թրանսփարենսի ինթերնեշնլի հիմնադիր և Խորհրդատվական խորհրդի նախագահ Փիթեր Էյգենը:
Հետագա 20 տարիներին Թրանսփարենսի ինթերնեշնլը բիզնես գործարքների վրա լույս սփռելուց հեռուն է գնացել իր ամենօրյա ջանքերում՝ ներառելով արմատական բարեփոխումներ հանրային հատվածում, նպատակ ունենալով ստեղծել թափանցիկ կառավարություններ և հաշվետու առաջնորդներ, շահերի պաշտպանության ու իրավախորհրդատվական կենտրոնների լայն ցանց, օրակարգի ձևավորմանն ուղղված հետազոտություն և ներկայություն ավելի քան 100 երկրներում:
Ազգային մակարդակում ԹԻ 107 երկրների անկախ ներկայացուցչությունները հաջողությամբ լոբբինգ են անում տեղեկություն հաղորդողների պաշտպանության, տեղեկատվության մատչելիության վերաբերյալ օրենքների և լավ կառավարման այլ բարեփոխումների համար: Տեղական մակարդակով շարժման իրավախորհրդատվական կենտրոնները ավելի քան 60 երկրներում անվճար խորհրդատվություն են առաջարկել կոռուպցիայի զոհերին՝ առաջնորդելով դեպի համակարգային փոփոխություն:
Վերջին 20 տարիներին կոռուպցիան տաբուից վերածվել է ամենաշատ խոսվող սոցիալական մարտահրավերի ողջ աշխարհում: Երկու միջազգային համաձայանագրեր՝ Արտերկրյա պաշտոնատար անձանց շրջանում կաշառակերության դեմ պայքարի մասին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կոնվենցիան, որ վավերացրել է 40 երկիր և ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիան, որ վավերացրել է 165 երկիր, և մի շարք միջկառավարական տարածաշրջանային կոնվենցիաներ ջանում են դադարեցնել արտերկրյա պաշտոնատար անձանց շրջանում կաշառակերության և կոռուպցիայի պատուհասը:
«Առաջիկա 20 տարիներին Թրանսփարենսի ինթերնեշնլը ջանքեր կներդնի կերտելու կոռուպցիայից զերծ աշխարհ, ուր կարող են և՛ առաջնորդներին իսկապես պատասխանատվության կանչել, և՛ չկանգնել կաշառակերության ամենօրյա վտանգի առջև», - ասել է Թրանսփարենսի ինթերնեշնլի նախագահ Հյուգետ Լաբելը: «Չնայած կոռուպցիան դեռևս շարունակում է վնասել զարգացմանը ողջ աշխարհում, դրա դեմ շատ ծրագրեր և օրենքներ ցույց են տվել, որ կարող ենք մարդկանց ձայնը լսելի դարձնել: Պետք է ապահովենք, որ զարգացման ապագայի մասին 20-ի խմբի համաշխարհային համաժողովները քայլեր են ձեռնարկում ավելի մեծ հաշվետվողականության պահանջով»:
2013 թ. նոյեմբերի 8-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոնֆերանս կանցկացնի՝ նշելով իր 20-ամյակը և ճանապարհ հարթելով դեպի ապագա: