Ս. թ. նոյեմբերի 6-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է Բրազիլիայում կայացած Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային և 2012 թ. տարեկան ընդհանուր ժողովներին: Վերջինիս մասնակից աշխարհի 100 երկրների 250 ներկայացուցիչներ քննարկել են կոռուպցիայի վիճակը աշխարհում և նոր ռազմավարություններ են մշակվել դրա դեմ պայքարի ուղղությամբ: Ժողովն ընդունել է բազմազան թեմաների առնչվող մի շարք բանաձևեր, այդ թվում` թափանցիկության և հաշվետվողականության ստեղծման շուրջ բնական ռեսուրսներ արդյունահանող արդյունաբերությունում, որին միացել է նաև ԹԻՀԿ-ը:

ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է նոր կանոններում անդրադառնան հողազավթմանն ու անտառաշինությունը` պարտավորեցնելով, որպեսզի նավթ, գազ և հանքարդյունահանող այլ ընկերությունները բոլոր երկրներում, որտեղ հանքեր են շահագործում, բացահայտեն իրենց եկամուտներն ու վճարումները:

ԹԻ ներակայացուցիչները խոր մտահոգություն են հայտնել քաղաքացիական հասարակության նկատմամբ կառավարության կողմից մարդու հիմնարար ազատությունները, այդ թվում` գործունեության սահմանափակման, գրանցման բարդ ընթացակարգերի ու հարկերից ազատումը վերացնելու վերաբերյալ:
ԹԻ-ն նաև բոլոր պետություններին կոչ է արել կառավարման ու կոռուպցիայի դեմ պայքարը ներառել Հազարամյակի զարգացման նպատակների 2015 թ. հաջորդող ժամանակահատվածի շրջանակի մեջ: Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպությունը կոչ է արել նաև վերանայել ֆինանսական հատվածում ավելի մեծ թափանցիկության և հիմնական չափանիշների, ներառյալ ` ԼԻԲՈՐ-ի (Լոնդոնի միջբանկային առաջարկի դրույքի) բարեփոխման վերանայման հարցը: Սույն բանաձևը նաև ջատագովում է, որ բանկերն ու ֆինանսական ինստիտուտները հանդես գան ռիսկերի բացահայտմամբ:

Մեկ այլ բանաձևում ԹԻ-ն ուրվագծել է գործողությունների 7 առաջնահերթ ոլորտներ 20-ի խմբի առաջնորդների համար` կենտրոնանալով ֆինանսական թափանցիկության, արտասահմանցի պաշտոնատար անձանց կաշառարության և հափշտակված գույքի փոխհատուցման հարցերին:

ԹԻ-ն նաև կոչ է արել Աֆղանստանի կառավարությանն ու միջազգային հանրությանը ավելի մեծ ջանքեր գործադրելու ընդդեմ լայնատարած կոռուպցիայի:

Մյուս բանաձևերը հստակեցրել են 2015-ին հաջորդող տարիներին առնչվող զարգացման վերաբերյալ դիրքորոշումները:

ԹԻ տարեկան ժողովը վերընտրել է խորհրդի անդամ Սերգեյ Մուրավյովին (ԹԻ Լիտվա) և ընտրել է Իֆթեխար Զամանին (ԹԻ Բանգլադեշ) որպես խորհրդի անդամ:

Տե՛ս Թափանցիկության և հաշվետվողականության հաստատումը բնական ռեսուրսների արդյունաբերության ճյուղերում բանաձևը, որին միացել է ԹԻՀԿ-ը, բանաձևերը անգլերեն լեզվով:

ԹԻ տնօրենների խորհրդի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս ԹԻ ինտերնետային կայքը անգլերեն լեզվով: