«Ընտրությունների փոստատար» ծրագրի վեցերորդ հաղորդման առանցքում կոռուպցիա և ընտրություններ թեման էր: Հաղորդմանը մասնակցել են Հայաստանի կոմունիստական կուսակցությունից Անդրանիկ Ղուկասյանը, Ժառանգություն կուսակցությունից Ռուբեն Հակոբյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից Նվարդ Մանասյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից Ժասմենա Ղևոնդյանը, Միավորված հայեր կուսակցությունից Հրաչ Հակոբջանյանը և Օրինաց երկիր կուսակցությունից Արթուր Միսակյանը:

Հաղորդման մասնակիցները հիմնավորել են իրենց պատասխանները` ելնելով իրենց կուսակցությունների ծրագրերի համապատասխան հիմնադրույթներից:

Նրանց առաջադրվել էին հետևյալ հարցերը.

- Ինչո՞ւ արդար ընտրություն չեն անցկացնում:

- Եթե ընտրություններն անցկացվեն արդար ճանապարհով դա կխթանի՞ կոռուպցիայի վերացումը:

- Ինչո՞ւ այնպես չեք անում, որպեսզի մարդիկ հարցերի դեպքում անպայման ազատ ու վստահ բարձրաձայնեն առանց որևէ մեկից վախենալու: Եթե ընտրվեք, ինչպես եք փոխելու էս վախի վիճակը: