«Ընտրությունների փոստատար» ծրագրի չորրորդ հաղորդման կիզակետում Հայաստանի սոցիալական հիմնախնդիրներն էին: Սույն հաղորդմանը մասնակցել են Հայաստանի կոմունիստական կուսակցությունից Երջանիկ Ղազարյանը, Ժառանգություն կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից Արսեն Համբարձումյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից Արամ Գյուրջյանը, Միավորված հայեր կուսակցությունից Հրաչ Հակոբջանյանը, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքից Մովսես Արիստակեսյանը:

Հաղորդման մասնակիցները պատասխանել են ներքոնշյալ հարցերին, իրենց պատասխանները հիմնավորելով ըստ կուսակցությունների ծրագրերի համապատասխան դրույթների:

- Ինչու՞ թոշակները չեն բարձրացվում գների բարձրացման պես:

- Անցած տարիներին աղքատությունը շատացել է Հայաստանում, ո՞վ է մեղավոր: Հնարավո՞ր է որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի աղքատությունը վերանա և առաջանա միջին խավ:

- Հիվանդ, անապահով մարդիկ փող չունենալու պատճառով չեն կարողանում նորմալ բուժսպասարկում ստանալ: Ինչպե՞ս եք պատկերացնում օգնել այդ մարդկանց, եթե ընտրվեք: