«Ընտրությունների փոստատար» ծրագիրը նախաձեռնել է հաղորդաշար` վեր հանելու համայնքային և համապետական նշանակության հիմնախնդիրները: Ծրագրի անդրանիկ հաղորդմանը, որ հեռարձակվել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերով, ներկա էին Հայաստանի կոմունիստական կուսակցությունից Վազգեն Սաֆարյանը, Օրինաց երկիր կուսակցությունից Արթուր Միսակյանը և Ժառանգություն-ը ներկայացնող Արման Մուշեղյանը: Սույն հաղորդման մասնակիցները պատասխանել են համայնքային ենթակառուցվածքների վերաբերյալ բնակիչների առաջադրած հարցերին և, առաջնորդվելով իրենց կուսակցությունների ծրագրերով, փորձել են գտնել բարձրացված հարցերի հնարավոր լուծումներ:

Հաղորդումն ընթացել է Հայաստանի գյուղական և քաղաքային բնակչությանը հուզող մի շարք հիմնահարցերի շուրջ, ինչպիսինք են.

- Ճանապարհները գյուղերում քանդված են: Ինչո՞ւ: Ե՞րբ են ասֆալտապատվելու:

- Տրանսպորտում իրար գլխի են նստում, վարորդները էթիկայի կանոնները չգիտեն: Ի՞նչ կառաջարկեք այս խնդիրը լուծելու համար:

- Ինչո՞ւ են այգիները վերացնում, իրենց համար խանութ և բանկ սարքում: Ե՞րբ պետք է այս ամենի վերջը գա:

- Հնարավոր չէ՞ արդյոք բազմազավակ և հաշմանդամ ունեցող անապահով ընտանիքներին պետությունը բնակարան տա:

- Ինչո՞ւ չկան ավելի շատ մանկապարտեզներ, ի՞նչ եղան մեր մանկապարտեզները, չէ՞ որ բնակչությունը պակասել է:

- Դպրոցների շենքային պայմանները բարվոք վիճակում չեն: Ինչու՞ բավարար միջոցներ չեն հատկացվում բարեկարգման համար, բայց պաշտոնյաները միլիոնանոց ավտոներով են ման գալիս: