iԴԻՏՈՐԴ` յուրաքանչյուր քաղաքացի դիտորդ է
«ԱրմենիաՆաու»-ն լուսաբանել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Լրատվամիջոցների բազմազանության ինստիտուտի` iԴիտորդ ծրագիրն իրականացնելու համատեղ նախաձեռնությանը` ապրիլի սկզբին iditord.org կայքի մեկնարկմամբ: Հոդվածն անդրադառնում է ընտրախախտումների արձանագրման առցանց հարթակին, որն առաջին անգամ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հնարավորություն կտա ընտրողներին հեռախոսով ահազանգել ընտրախախտումների մասին, ուղարկել հաղորդագրություն, նկարներ և տեսանյութեր:
Տես «iԴԻՏՈՐԴ` յուրաքանչյուր քաղաքացի դիտորդ է. ժամանակակից տեխնոլոգիաները կխթանեն Հայաստանում արդար ընտրությունների անցկացումը» հոդվածը «ԱրմենիաՆաու»-ի ինտերնետային կայքում:

