Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) 2009 թ. օգոստոսին դիմել էր Երևանի քաղաքապետարանին 1998 թ. մինչ օրս ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի կանաչ տարածքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով և տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքով դիմել էր դատարան: ՀՀ վարչական դատարանը ս. թ. մայիսի 11-ի վճիռով բավավարել էր ԹԻՀԿ հասարակական կազմակերպության ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` հայցվող տեղեկատվությունը և փաստաթղթերը տրամադրելու պահանջի մասին հայցը և պարտավորեցրել էր Երևանի քաղաքապետարանին ԹԻՀԿ-ին տրամադրել հայցվող տեղեկատվությունը:

ԹԻՀԿ-ը պահանջում էր 1998 թ. մինչ օրս ընկած ժամանակահատվածի վերաբերյալ Երևան քաղաքի կանաչ տարածքի սահմանների փոփոխության մասին ՀՀ կառավարության կամ Երևանի քաղաքապետի որոշումների, կանաչ տարածքի առանձին հատվածները սեփականության կամ օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ ՀՀ կառավարության և/կամ Երևանի քաղաքապետի որոշումների, կանաչ տարածքներում առկա շինությունների ճարտարապետահատակագծային առաջադրանքների և կանաչ տարածքներում տրամադրված շինարարության թույլտվությունների պատճենները:

Ս.թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ վարչական դատարանի 2011 թ. մայիսի 11-ի վճռի Երևանի քաղաքապետարանի բերած վերաքննիչ բողոքը: