ՔՀԿ նամակը Համաշխարհային բանկի տրամադրած միջոցների ոչ ճիշտ օգտագործման արդյունքում վնասակար հետևանքների կանխարգելման վերանայման վերաբերյալ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը միացել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների` Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելլիկին հղած նամակին, որում նրա ուշադրությունն են հրավիրում ՀԲ տրամադրած միջոցների ոչ ճիշտ օգտագործման արդյունքում վնասակար հետևանքների կանխարգելման քաղաքականության վերանայման գործընթացի հիմնապահանջների վրա` իրենց տեսակետները հայտնելով գործընթացի և նրա հնարավոր հետևանքների վերաբերյալ: Նրանց կարծիքով բանկը պետք է հավաստիացնի, որ վնասակար հետևանքների կանխարգելումը ուժեղացվի, ավելի լայն տարածում ստանա, համակողմանի օգտագործվի, լիակատար իրականացվի, հստկեցվի, նախատեսի հաշվետվողականություն և փորձով հիմնավորված լինի:
Համաշխարհային բանկի տրամադրած միջոցների ոչ ճիշտ օգտագործման արդյունքում վնասակար հետևանքների կանխարգելման առկա քաղաքականություններն ու ընթացակարգերը պետք է հզորացվեն` միջազգային իրավունքի ստանդարտներին և նորմերին համահունչ, մասնավորապես ճանաչելու և ապահովելու վարկառու պետությունների պարտավորությունների կատարումը միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում շրջակա միջավայրի և մարդու իրավունքների վերաբերյալ վավերացված կամ հաստատված դաշնագրերի և լավագույն միջազգային փորձի համապատասխան:
Տես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հղած նամակի տեքստը անգլերեն լեզվով: